Բարեկենդանը երկարմատ խոսք է՝ բաղկացած «բարի» և «կենդանի» բառերից: Իսկ քրիստոնեական օրացույցում այն գործածվում է Մեծ պահքից առաջ, որպես նախկին Էդեմական դրախտի ժամանակները հիշեցնող ամենաուրախ տոն, երբ հավատավոր մարդը նախապատրաստվում է զատկական Հարության պահքին, բայց մինչ սկսելը միայն այդ օրը իրեն թույլ է տալիս ճոխ ու կենդանական կերակուրներով զվարճանալ։
Աստվածաշնչյան տողերում հյուսված Պողոս առաքյալի մտքերից մեկն ուղենշում է քրիստոնյայի նպատակասլացության անհրաժեշտությունը, քրիստոնյան համեմատվում է վազորդի և բռնցքամարտիկի հետ (Ա Կորնթ. 9.24-27):
Արագագիր դպրի` ժամանակի ձեռքն իր ընդարձակ մատյանում արձանագրեց, թե մի տարի էլ պակասեց մեր կյանքից, մի քայլ էլ արինք առաջ, դեպի մահ այն ճամփով, որ ընկած է մեր օրորոցի ու մեր գերեզմանի միջև, որ միացնում է կյանքի վերջնական սահմաններում կանգնած այդ կետերը։
Չեմ ցանկանում քննարկել Աստծո գոյությունը: Մեկ անգամ, ուսանող ժամանակ, մի առիթով ԽՄԿԿ պատմության դասախոսը հարցրեց. «Հավատո՞ւմ ես Աստծո գոյությանը»։ Ասացի. «Չգիտեմ, Նա կա՞, թե՞ ոչ, բայց Աստծո պատիժն անխուսափելի է»:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...